Կոտայքի մարզի բնակիչների բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ

Հայտնում ենք, որ Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ՝
1. Փոխադրավարձի նվազեցում՝
Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամիփոխարեն)
Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։
2. Չվացուցակով սահմանված երթերի քանակիավելացում։
3. Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։
4. Տրանսպորտային միջոցների թվաքանակիավելացում։
5. Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։
Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակիցայն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։
Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում։