Մեկնարկել է ԲՏԱ ոլորտում պետական աջակցությունների տրամադրման գործընթացը

Մեկնարկել է ԲՏԱ ոլորտում պետական աջակցությունների տրամադրման գործընթացը

Մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացը։ Հայտերի ընդունումն արդեն սկսված է։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն՝

  • աշխատանքային միգրանտների համար
  • նոր աշխատողների ներգրավման համար
  • կադրերի վերապատրաստման համար

Եթե դուք գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։

Հայտերը ընդունվում են հետևյալ հղմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։