Շուռնուխի բարերարներն առայժմ գաղտնի են

Շուռնուխի բարերարներն առայժմ գաղտնի են
Հայաստանի կառավարությունը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն բնակիչների համար, որոնց տները սահմանազատման արդյունքում մնացել են ադրբեջանական հսկողության ներքո՝ գյուղի հայկական մասում նոր տներ են կառուցելու։
IMG_4087.JPG (5.03 MB)
Շուռնուխցիների տներում փակցված է նոր էկոթաղամասի մակետը։ Առանձնատներից բացի, նախատեսված է կառուցել մանկապարտեզ, ջրամբար, որը շատ կարեւոր է գյուղի ջրամատակարարման համար։
Նշենք, որ ադրբեջանական հսկողության տակ է Շուռնուխի ներքին թաղամասը, որն Երեւան–Մեղրի միջպետական Մ2 ճանապարհին է։ Շուռնուխում բացի պետական այս ծրագրից, 7 առանձնատուն էլ կառուցվում է բարերարների ֆինանսավորմամբ։ Թե ովքեր են՝ բարերարները՝ շուռնուխցիները տեղյակ չեն։ Գորիսի քաղաքապետարանից էլ տեղեկացրին, որ բարերարները իրենք չեն ցանկանում անունները հայտնել։
Կառավարության որոշմամբ, մինչեւ նորակառույց առանձնատները տուն կորցրած շուռնուխցիներին հատկացնելը, նրանց կտրվի դրամական օգնություն։ Իսկ մինչ այդ, տունը կորցրած շուռնուխցիները դեռ շարունակում են ամեն օր, գյուղի վերեւի տարածքից նայել ներքեւում թողած իրենց տներին, որտեղ ադրբեջանցի զինվորներ են բնակվում, չնայած վերջիներս նաեւ վրաններ են խփել։