Հայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան

Հայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան
ՀՀ քաղաքացիները 2025 թվականին սկսել են ավելի հազվադեպ այցելել Վրաստան զբոսաշրջային նպատակներով։ Այս մասին են վկայում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալները։
Այսպես, 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանից Վրաստան է այցելել 191 800 այցելու, ինչը 5,7 տոկոսով պակաս է 2024 թվականի ցուցանիշի համեմատ։
Միևնույն ժամանակ, Հայաստանը Վրաստան այցելողների թվով առաջին եռյակում է՝ զիջելով միայն Թուրքիային (225,3 հազար) և Ռուսաստանին (219,3 հազար):
Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանից Վրաստան էր այցելել 948,3 հազար զբոսաշրջիկ, ինչը 1,5 տոկոսով պակաս է 2023 թվականի համեմատ։