Նախորդ տարի ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցել են համաշխարհային միջինը

ԵԱՏՄ երկրներում տնտեսական աճի տեմպերը 2024 թվականին կազմել են 4,4 %՝, ինչը բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է ԵԱՏՄ գործադիր մարմնի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Էլդար Ալիշերովը՝ ներկայացնելով միության երկրների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հեռանկարների մասին 2024 թվականի զեկույցը։
Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների մեծ մասում պահպանվում է բյուջետային և պարտքային կայունությունը, ցուցանիշների մեծ մասն ունի դրական դինամիկա
Նշենք, որ Եվրասիական միության ավելի վաղ ներկայացված նախնական մակրոտնտեսական վիճակագրության համաձայն` ՀՆԱ–ի աճը Ղրղզստանում կազմել է 9 %, Հայաստանումէ 6 % , Ղազախստանում՝ 4,8 %, , Ռուսաստանում՝ 4,1 %: