ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։
Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։
Նախարարի տեղակալը ելույթով հանդես է եկել «Մրցունակ Արևելյան գործընկերության տնտեսությունների կառուցում անորոշ ժամանակներում» խորագրով պանելային քննարկմանը։
Իր ելույթում Արման Խոջոյանը կարևորել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովի դերը ԱլԳ երկրների տնտեսությունների վերափոխման, դիմացկունության բարձրացման և կայուն համակարգերի ստեղծման տեսանկյունից։
Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և ԵՄ միջև ամուր և շարունակական հարաբերություններին՝ ընդգծելով Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ ուղղված կառավարման բարելավմանը, նորարարությունների խթանմանը, տնտեսության արդիականացմանն ու թափանցիկության բարձրացմանը։