Սահմանվել է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ

Սահմանվել  է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։
 Այսուհետ՝
  • Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի
  • Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ
 Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն
«Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։
Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին։
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ  կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի չապահովելու դեպքում՝ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի։