Ապրիլի 21-ից ապրիլի 27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենից ներկայացնում են մետրոյի շաբաթը թվերով․
աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Ապրիլի 21-ից ապրիլի 27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ.
- Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ, որոնցից՝
- 626՝ երեք վագոնանի,
- 1210՝ երկու վագոնանի,
- 990՝ մեկ վագոնանի։
Մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։