Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։
Բացահայտվել է չհայտարարագրված 1690 լիտր դիզելային վառելիքի տեղափոխման մի քանի դեպք։ Հայտնաբերվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։ Մաքսային հսկողությունից թաքցված 3960 տուփ ծխախոտի ներկրման փորձը կանխվել է։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 3290 կգ շների համար նախատեսված կեր։ 5 դեպքով փորձել են ՀՀ ներկրել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ։