ԱՄՆ տնտեսությունը կարող է կորցնել համաշխարհային առաջատարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «առաջինը` Ամերիկան» քաղաքականությունը կարող է չունենալ այն ազդեցությունը, որբ ակնկալում էր Սպիտակ տունը: -ն զգուշացրել է այս մասին։
CNBC-ի փոխանցմամբ՝ հարցն այն է, որ մյուս երկրները կձեռնարկեն համապատասխան միջոցներ, որոնք կարող են Միացյալ Նահանգներին հետ մղել:
Նշվում է, որ ԱՄՆ գործող նախագահը ներքին շահերը դասում է միջազգային շահերից վեր՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ աշխարհն Ամերիկայի կարիքն ավելի շատ ունի, քան հակառակը։ Սա մասամբ կարող է ճիշտ լինել, քանի որ Միացյալ Նահանգները ամենամեծ ներմուծողն է և ամենամեծ արտահանողներից մեկը։ Այնուամենայնիվ, խնդիրը հենց այստեղ է: Երկրները գտնում են Թրամփի հովանավորչական քաղաքականությանը արձագանքելու եղանակներ։ Մասնավորապես, Հարավարևելյան Ասիայի երկրները, որոնք տուժել են ԱՄՆ մաքսատուրքերից, ավելացնում են ներտարածաշրջանային առևտուրը և դիվերսիֆիկացնում արտահանման ուղղությունները։ Իր հերթին, Չինաստանը պատրաստ է մեծացնել հարկաբյուջետային խթանը։