Մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում մարզպետին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի, Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև մայիսի 3-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը։
Քննարկվել են տարաբնույթ հարցեր և խնդիրներ, որոնց վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարները Արգիշտի Մեխակյանի կողմից ստացել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։