Նոր սոցիալական բնակարաններ Սպիտակում. շինարարական աշխատանքները խիստ վերահսկողության ներքո

Սպիտակ համայնք աշխատանքային այցի շրջանակում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի և աշխատակազմի պատասախանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է ՀՀ պետբյուջեի միջոցներով Սպիտակում կառուցվող բնակելի շենքի տարածք, հետևել շինաշխատանքների ընթացքին:
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Սպիտակում կառուցվում է 36 բնակարանով սոցիալական շենք: Կառուցման աշխատանքներն իրականացվել են մոտ 85 %-ով, այժմ ընթացքի մեջ են ներքին հարդարման, շենքի երեսպատման, բակի բարեկարգման, խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 673 միլիոն դրամ է:
Պաշտոնյաները շրջել են շինհրապարակում, քննարկել ընթացիկ խնդիրների, աշխատանքների իրականացման որակի և ժամկետների հետ կապված հարցեր:
Մարզպետի տեղակալն ընդգծել է, որ շինաշխատանքները շարունակվելու են վերահսկվել՝ պետական միջոցներով իրականացվող ծրագրերում թերությունները բացառելու նպատակով: Նա հորդորել է ապահովել բոլոր տեխնիկական չափանիշների խստագույնս պահպանումը:
Այս կարևոր սոցիալական ծրագիրը հնարավորություն կտա բարելավելու ավելի քան 3 տասնյակ ընտանիքների բնակարանային պայմանները՝ նպաստելով Սպիտակ համայնքի զարգացմանը: