Էկոնոմիկայի նախարար Գ․ Պապոյանն և ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։
Նախարարները այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։
«ԶՄՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ Կառավարության, կարող է մասնաբաժինն ունենալ հանքից, այս տարի ոչ միայն խոշոր հարկեր են վճարվել գործարանի կողմից, այլ նաև կազմակերպությունը շահաբաժին է բաշխել և մոտ 100 միլիոն դոլար պետական բյուջե գումար է մուտք արվել», -նշել է նախարար Գևորգ Պապոյանը։