ՀԿԵ-ում նշեցին Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը

ՀԿԵ-ում նշեցին Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը

Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշվեց Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը։ Այս տարի այն նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ «Աշխատանքի անվտանգության ապահովման հեղափոխական մոտեցումները. Արհեստական բանականության և թվայնացման դերը աշխատավայրում» խորագրի ներքո։

ՀԿԵ աշխատանքի պաշտպանության, արտադրական և հակահրդեհային անվտանգության բաժնի ղեկավար Կարինե Համբարձումյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ ընկերությունում հայտարարվել էր անվտանգ աշխատանքի շաբաթ, որի շրջանակներում ընկերության բաժանմունքներում ստուգվել են համապատասխան հմտությունները և գիտելիքները, կազմակերպվել են միջոցառումներ՝ ուղված աշխատանքի անվտանգության մակարդակի բարձրացման և փաստաթղթաշրջանառության վարման։

«Արդեն չորրորդ տարին է, ինչ ՀԿԵ-ում նշում ենք մասնագիտական տոնը աշխատանքային տրամաբանության ներքո, կազմակերպելով մեր ինժեներների համար տեսական և պրակտիկական գիտելիքների յուրովի ստուգարք։ Այս տարիների ընթացքում ընկերությունում ավելացել է անվտանգ աշխատանքի կանոնների պահպանման անհրաժեշտության գիտակցումը, ինչպես նաև մեր մասնագետների պատրաստվածության մակարդակը», - նշեց Համբարձումյանը։

Միջոցառումների շարքը ավարտվեց աշխատանքի պաշտպանության ինժեներների համար կազմակերպված մրցույթով, թեմատիկ քննարկումներով և մասնագիտական փորձի փոխանակմամբ։

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի խոսքով՝ ՀԿԵ ընկերության ղեկավարությունը կարևորում է այս շարք հարցերը; «Մեր աշխատակիցների կայնքն ու առողջությունը գերակա են ընկերության համար, ինչի իրականացումը ձեր մասնագիտական պարտականությունն է, - դիմեց Մելնիկովը աշխատանքի պաշտպանության ինժեներներին։ - Այդ շարք խնդրիների լուծումը մեծ պատասխանատվություն է պահանջում ձեզանից։ Մեծ հաշվով, ամեն ինչ կարելի է վերականգնել, բացի կորցրած առողջությունից կամ կյանքից»։

Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել աշխատողների իրավունքների պահպանման, ինչպես նաև բոլոր աշխատողների համար անվտանգ պայմանների ապահովման հարցերի վրա՝ անկախ նրանց պաշտոնից, գործունեության ոլորտից, աշխատավարձից կամ բնակության վայրից: Միջազգային աշխատանքային կազմակերպության տվյալներով, ամեն տարի աշխատանքի վայրում դժբախտ պատահարների հետևանքով զոհվում և լուրջ վնասվածքներ է ստանում ավելի քան 2 մլն մարդ։


WhatsApp Image 2025-04-28 at 18.54.22.jpeg (108 KB)