Հանրապետության տարածքում սպասվում են կարճատև անձրևներ

Հանրապետության տարածքում սպասվում են կարճատև անձրևներ

Երևանում ապրիլի  29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ կնվազի 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 29-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        30.0°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան            0.8°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       14.6°C