100 միլիարդ դրամի պետական պարտատոմսերի ռեկորդային տեղաբաշխում Հայաստանի ֆոնդային բորսայում

Ապրիլի 29-ին Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ առաջին անգամ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների արդյունքում տեղաբաշխվել են ռեկորդային՝ ընդհանուր 100 միլիարդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր, իսկ ներդրողների՝ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը ավելին քան կրկնակի գերազանցել է տեղաբաշխման ծավալը՝ շուրջ 221.5 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշները աննախադեպ են թե՛ պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալի, թե՛ ներդրումային հետաքրքրության տեսանկյունից։
Աճուրդների արդյունքներն են․
- AMGB1129A357 պետական պարտատոմս 11 տարի մարման ժամկետով,
- Տեղաբաշխված ծավալ՝ 40 մլրդ դրամ, պահանջարկ՝ 94 մլրդ,
- Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.8579%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 9%,
- AMGN60294292 պետական պարտատոմս 5 տարի մարման ժամկետով,
- Տեղաբաշխված ծավալ՝ 20 մլրդ դրամ, պահանջարկ՝ 30 մլրդ,
- Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.7180%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.6%,
- AMGN36294285 պետական պարտատոմս 3 տարի մարման ժամկետով,
- Տեղաբաշխված ծավալ՝ 20 մլրդ դրամ, պահանջարկ՝ 36 մլրդ,
- Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.4904%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.4%,
- AMGN60294300 պետական պարտատոմս 5 տարի մարման ժամկետով,
- Տեղաբաշխված ծավալ՝ 10 մլրդ դրամ, պահանջարկ՝ 31 մլրդ,
- Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.7342%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.6%,
- AMGN36294277 պետական պարտատոմս 3 տարի մարման ժամկետով,
- Տեղաբաշխված ծավալ՝ 10 մլրդ դրամ, պահանջարկ՝ 30 մլրդ,
- Միջին կշռված գնի եկամտաբերություն՝ 9.3683%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն՝ 8.4%,
Պարտատոմսերի հանդեպ այս աննախադեպ պահանջարկն ու տեղաբաշխված ծավալը վկայում են ոչ միայն Հայաստանի պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության աճի, այլև՝ երկրի ֆինանսական համակարգի կայունության և ներդրումային գրավչության ամրապնդման մասին։
Պետական պարտատոմսեր ձեռք բերելը երբևէ այսքան հասանելի չի եղել։ Դրանք կարող եք ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակի, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։