Սևանա լճի մակարդակը մարտի 28-ից մինչ ապրիլի 28-ը բարձրացել է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակը մարտի 28-ից մինչ ապրիլի 28-ը բարձրացել է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 28-ից մինչ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 13 սանտիմետրով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագիրը , 2025 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, ինչը 20 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

2025 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 34 միլիոն 454 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Ամենաջրառատ համարվող Արգիճի գետում ապրիլի 28-ին ջրի ելքը կազմել է 18,2 խորանարդ մետր վայրկյան։