Մաքսիմ Օրեշկին. BRICS-ն «ինչ-որ մեկի դեմ» միավորում չէ

Մաքսիմ Օրեշկին. BRICS-ն «ինչ-որ մեկի դեմ» միավորում չէ

BRICS-ը «որևէ մեկի դեմ» ձևավորված միավորում չէ։ Կազմակերպության աշխատանքի հիմնական սկզբունքը միավորման օգտին դրական օրակարգ ձևավորելն է։ Այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը՝ ելույթ ունենալով «Աշխարհի ապագան. Գլոբալ աճի նոր հարթակ» բաց երկխոսության շրջանակներում կայացած շնորհանդեսի ժամանակ։

«BRICS-ը և այն երկրները, որոնք միավորվում են այս ասոցիացիայի շուրջ, իսկապես դառնում են համաշխարհային տնտեսության հիմնական ուժ, համաշխարհային տնտեսությունը առաջ մղող հիմնական գործոն: BRICS-ը ինչ-որ մեկի դեմ ասոցիացիա չէ: Սրանք դրական օրակարգի սկզբունքներ են», – ասել է ռուս պաշտոնյան:

Օրեշկինը հավելել է, որ տարբեր երկրներ տարբեր ոլորտներում տարբեր նախաձեռնություններ են ունենում։ Բայց գլխավորն այն է, որ այս «նախաձեռնությունները իրականացվում են այս միավորման բոլոր մասնակիցների և, ըստ էության, ամբողջ աշխարհի օգտին»։