Մասկը կանխատեսել է Չինաստանի դեմոգրաֆիկ ճգնաժամը

Մասկը կանխատեսել է Չինաստանի դեմոգրաֆիկ ճգնաժամը

Ապագայում Չինաստանը կարող է բախվել ժողովրդագրական ճգնաժամի, որը կդառնա երկրի ամենամեծ խնդիրը։ Այս մասին հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։

«Բնակչության անկումը Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրն է», – ասել է Մասկը X սոցիալական ցանցի էջում՝ հավելելով, որ դա կազդի աշխարհի գրեթե բոլոր երկրների վրա։

Գործարարը նախկինում ուշադրություն էր հրավիրել այս խնդրի վրա։ Նրա խոսքով, եթե վճռական միջոցներ չձեռնարկվեն, շատ երկրներ կանհետանան։ Ընդ որում, ծնելիության անկումը ամենամեծ սպառնալիքն է, որին բախվել է մարդկությունը: