Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 796 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝ արձանագրվել է 288 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 302 հաշվարկ՝ 202.130.123 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 72 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 56 որոշում, նշանակվել  5.850.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 17 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝ արձանագրվել է 91 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 54 հաշվարկ՝ 7.599.070 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 83 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 70 որոշում, նշանակվել 7.300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 39 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ՝ արձանագրվել է 250 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 29 հաշվարկ՝ 2.566.748.148 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 231 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 54 որոշում, նշանակվել 2.880.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 63 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ՝ արձանագրվել է 14 դեպք։ Հարուցվել է 13 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 5 որոշում, նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ:

Պետական փորձաքննություններ՝ արձանագրվել է 5 դեպք։ Հարուցվել է 5 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 3 որոշում, նշանակվել 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում՝ արձանագրվել է 40 դեպք։ Հարուցվել է 40 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 20 որոշում, նշանակվել 1.630.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հանձնարարականի չկատարում Արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Չափագրում
Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք։

Դիտարկում
Իրականացվել է թվով 8 դիտարկում։

Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 93 հանձնարարագիր։

  • Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝ 204.502.856 ՀՀ դրամի չափով։
  • Կայացվել է տույժ նշանակելու մասին 80 որոշում, նշանակվել 14.380.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գործունեության կասեցում
7 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 6,

  • առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվություններ-1։

Տրվել է պարտադիր կատարման 17 հանձնարարական՝

  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 1,

  • ընդերքօգտագործում և ընդերքի պահպանություն-7,

  • պետական փորձաքնություններ-1,

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ-8։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 89 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 33.312.569 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 68.692.924 ՀՀ դրամ: