Փոսային նորոգումներ Երևանում

Փոսային նորոգումներ Երևանում
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում:
Երևանի քաղաքապետարանը տեսնյութ է հրապարակել և գրել, որ աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: