Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը

Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը

Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը օրեր առաջ ներկայացրել էր պաշտոնից ազատման դիմում։ Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։