Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 59,96 դոլար

Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել է 1,33 դոլարով (2,17%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 59,96 դոլարի:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի hունիսյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում նվազել է 1,53 դոլարով (2,62 %)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 56,74 դոլարի։