ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ինչպես արդեն հայտնի է, երեկ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել էր: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ Արմեն Դանիելյանը ձերբակալվել էր ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: