2025թ.-ի հունվար-մարտին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 597․4 մլրդ դրամ

2025թ.-ի հունվար-մարտին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 597․4 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մարտին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 597․4 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 72․4 մլրդ դրամով կամ 13.8%-ով։

Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 576․2 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9.6%-ով կամ 50․3 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 22․1 մլրդ դրամով և կազմել 21․2 մլրդ դրամ։