Երրորդ օրն անընդմեջ խափանվում է Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը

Երրորդ օրն անընդմեջ խափանվում է Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը

Ուկրաինական անօդաչուները երրորդ օրն անընդմեջ խափանում են Մոսկվայի գլխավոր օդանավակայանների աշխատանքը, մինչ Ռուսաստանը պատրաստվում է ընդունել օտարերկրյա ավելի քան մեկ տասնյակ ղեկավարների՝ Կարմիր հրապարակում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվա զորահանդեսին։ Այսօր միայն Ռուսական «Աէրոֆլոտ»-ը չեղարկել է դեպի Մոսկվա և Մոսկվայից մեկնող ավելի քան 100 չվերթ, ավելի քան 140-ը՝ հետաձգվել է։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե Կիևը պատասխանատվություն չի ստանձնում Ռուսաստան այցելող բարձրաստիճան հյուրերի անվտանգության համար։ Արտգործնախարարությունն էլ հորդորել էր այլ պետությունների ղեկավարներին չմեկնել Մոսկվա, պնդելով, թե դրանով նրանք «կիսում են պատասխանատվությունը Պուտինի վայրագությունների համար»։