Հանդիպում Աշոցքի տարածաշրջանի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ

Շիրակի մարզպետի աշխատակազմի ոլոորտային պատասխանատուներն ու ԶՈՒ Միացյալ խմբավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Զորի Դավթյանն այսօր հանդիպել են Աշոցքի տարածաշրջանի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ։
Իրազեկման հանդիպման ժամանակ ներկայացվել է ինչպես ռազմական կրթության առավելություններն ու պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ զինվորականի մասնագիտության գրավչությունը։ Անդրադարձ է կատարվել ընդունելությունների կարգին ու մասնագիտություններին, ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին ամբողջական տեղեկատվություն։
Ներկաները պատասխանել են դպրոցականներին հետաքրքրող հարցերին, ծավալվել է արդյունավետ հարցուպատասխան։