Ամիօ լիզինգ. շինարարական տեխնիկայի ձեռքբերում՝ առանց մեծ ներդրումների

Պատրաստ եք ընդլայնել ձեր բիզնեսը, սակայն մեծ ներդրումներ կատարելու հնարավորություն չունեք: Ամիօ լիզինգը կօգնի ձեզ այդ հարցում: Գնեք շինարարական տեխնիկա Ամիօ լիզինգի միջոցով՝ նպաստելով ձեր բիզնեսի աճին ամենաշահավետ պայմաններով:
Ամիօ լիզինգի միջոցով, պետական աջակցության ծրագրի շրջանակներում, 0% տարեկան տոկոսադրույքով շինարարական տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը թույլ կտա նվազեցնել ծախսերը, բարձրացնել արտադրողականությունն ու ապահովել ձեր բիզնեսի անխափան զարգացումը։
Օգտվե´ք Ամիօ լիզինգից և բիզնեսի աճին զուգահեռ կունենաք մի շարք առավելություններ.
- անհատականացված պայմաններ ձեր բիզնեսի կարիքներին համապատասխան
- 50% կանխավճարի դեպքում՝ լիզինգի ձևակերպում առանց ֆինանսական վերլուծության
- նորագույն տեխնիկա՝ առանց նախնական միանվագ ծախսի
Լիզինգը տրամադրվում է մինչև 5 տարի մարման ժամկետով և 10% կանխավճարով։ Տրամադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ամիօ լիզինգ. ներդրում կատարեք ձեր բիզնեսի ապագայում այսօր:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: