Երևանում սպասվում է կարճատև անձրև

Երևանում մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11- ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում՝ սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 9-11-ին կբարձրանա ևս 3-4 աստիճանով։