Նոր Զելանդիայի խորհրդարանին ներկայացվել է երեխաների համար սոցցանցերն արգելելու օրինագիծ

Նոր Զելանդիայի խորհրդարանին ներկայացվել է երեխաների համար սոցցանցերն արգելելու օրինագիծ

Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Նշվում է, որ երկրի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը հայտարարել է, որ օրինագծով սոցիալական մեդիայի ընկերություններից պահանջվում է նախքան օգտահաշիվ բացելը ստուգել, որ օգտատերերի 16 տարին լրացել է, այլապես կլինեն տուգանքներ նոր զելանդական 2 միլիոն դոլարի չափով (1,2 մլն ԱՄՆ դոլար):

«Մենք ցանկանում ենք մեր երեխաներին պաշտպանել սոցիալական ցանցերի վնասակար ազդեցությունից։ Ահա թե ինչու ենք մենք այսօր օրինագիծ ներկայացրել 16-ից ցածր տարիքի երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումն արգելելու վերաբերյալ»,- հայտարարել է Լաքսոնն X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։

Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»։