Պապոյանը ներկայացրել է սպանդանոցներին ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նախագիծ

Կառավարության որոշմամբ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից սպանդանոցին կտրամադրվի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է նախագիծը, համաձայն որի՝
- ֆերմերային տնտեսության կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 ՀՀ դրամը,
- նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 ՀՀ դրամը։