Գևորգ Պապոյանը կայցելի Արմավիրի գյուղեր՝ տեղում ծանոթանալու կարկուտից հետո ստեղծված իրավիճակին

Գևորգ Պապոյանը կայցելի Արմավիրի գյուղեր՝ տեղում ծանոթանալու կարկուտից հետո ստեղծված իրավիճակին

Երկու օր առաջ բավականին մեծ և բավականին աղետաբեր կարկուտ է եղել Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Արտաշատ համայնքի մի շարք գյուղերում: Ես առաջիկա օրերին պլանավորում եմ այցեր գյուղեր, տեղում կծանոթանամ ստեղծված իրավիճակին, այնուհետև կգույքագրենք խնդիրները, վնասների չափը: Այդ մասին Կառավարությունում լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Կհասկանանք այն մեխանիզմները, որոնցով կփորձենք աջակցել մեր բնակչությանը՝ այս դժվար իրավիճակից դուրս գալու»,- նշեց նա: