Դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով հատկացվել է կապիտալ դրամաշնորհներ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 140 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 903,608.5 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը:
Որոշման ընդունմամբ կապիտալ ծախսերի կատարման համար ֆինանսական միջոցներ կհատկացվեն դպրոցներին՝ իրենց տնտեսումների հաշվին։