Կխթանվի ցեմենտի տեղական արտադրությունը

Կխթանվի ցեմենտի տեղական արտադրությունը

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։

Օրենքի ընդունմամբ կխթանվի տեղական արտադրության զարգացումը, կապահովվի ներմուծման փոխարինում և հավասար մրցակցային պայմաններ: