Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպմանը վերաբերող հարցի շուրջ անցկացվեց հերթական հանդիպում-քննարկումը

Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպմանը վերաբերող հարցի շուրջ մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական հանդիպում-քննարկումը։
Քննարկմանը մասնակցեցին մարզի բոլոր համայնքապետարանների ներկայացուցիչներ, տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներ։ Քննարկվեց մարզում կամ համայնքում մեկ սպասարկող ունենալու հարցը, այն հաշվով, որ կազմակերպվող մրցույթի արդյունքում մարզի բոլոր բնակավայրերն ապահովված լինեն հասարակական տրանսպորտով։
Առաջարկվեց մարզի համայնքներին՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել իրենց կողմից մշակված և հաստատված երթուղային ցանցի չվացուցակները և շարժման ուղեգծերը, անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի երթուղային ցանցի կազմակերպման հետ կապված այլ հարցեր։