ԱՄՆ պետական պարտքը հասել է գրեթե 9 մլն ռուբլու յուրաքանչյուր ամերիկացու հաշվով

ԱՄՆ պետական պարտքը հասել է գրեթե 9 մլն ռուբլու յուրաքանչյուր ամերիկացու հաշվով

ԱՄՆ պետական պարտքը մեկ երկրի բնակչի հաշվով կազմել է մոտ 108 հազար դոլար կամ 9 մլն ռուբլի, հաշվել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Բալինինը։

«Միացյալ Նահանգների յուրաքանչյուր հարկատուի հաշվով այդ ցուցանիշը մոտ երեք անգամ ավելի բարձր է՝ ավելի քան 323 հազար դոլար (մոտ 27 մլն ռուբլի)», – հստակեցրել է տնտեսագետը aif.ru կայքին տված հարցազրույցում։

Բալինինի խոսքով՝ ԱՄՆ ընդհանուր պետական պարտքը գերազանցել է 36.8 տրլն դոլարը։ Ռուսական արժույթով արտահայտած՝ այդ գումարը կազմում է մոտ 3 կվադրիլիոն ռուբլի։

«Սա մոտավորապես 1.23 անգամ գերազանցում է ԱՄՆ ՀՆԱ-ն, մինչդեռ միջազգային ստանդարտներով պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության առավելագույն առաջարկվող մակարդակը 0.6 է։ Փաստորեն, այդ չափանիշը գերազանցվել է ավելի քան երկու անգամ», – նշել է փորձագետը։ Նա հավելել է, որ այդ ցուցանիշը կանցնի 37 տրլն դոլարի շեմը ամռան առաջին կեսին։