ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ․ Սարգսյանը մասնակցել է Բույսերի առողջության պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ․ Սարգսյանը մասնակցել է Բույսերի առողջության պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 12-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է Բույսերի առողջության պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համար, որն ունի բազմազան և հարուստ բուսական աշխարհ, բույսերի պաշտպանությանն ուղղված քաղաքականության և գործնական քայլերի համակարգված իրականացումն ունի գերակա նշանակություն։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշտապես կարևորել և շարունակելու է կարևորել բույսերի պաշտպանության համակարգի արդիականացումը, ինովացիոն լուծումների կիրառումը, ինչպես նաև համատեղ աշխատանքը բոլոր շահառու կողմերի հետ՝ մեր երկրում առողջ ու կայուն էկոհամակարգերի պահպանման և զարգացման նպատակով», - նշել է Տաթևիկ Սարգսյանը։

Միջոցառման ընթացքում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ բուսասանիտարական ոլորտում ցուցաբերած բարձր պատասխանատվության և մասնագիտական նվիրվածության համար պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով։