Ավելացող պետական պարտքը, կրճատվող արտահանումն ու միջին անվանական աշխատավարձը

Ավելացող պետական պարտքը, կրճատվող արտահանումն ու միջին անվանական աշխատավարձը

13 մլրդ 581 մլն դրամ․ ճիշտ այսքան է կազմում ՀՀ պետական պարտքը 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ՝ ըստ ֆինանսների նախարարի:  2024 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ պետական պարտքն աճել է 4.4 տոկոսով:

Գանք տնտեսությանը: 65․4% և 51․2%-ով են նվազել  համապատասխանաբար արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ:

2025թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում գրանցվել է  3․3% գնաճ, իսկ հունվարի  համեմատ` 0․5%։

Փոխարենը՝ 2025թ․ մարտին 2024թ․ մարտի համեմատ մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձն է  աճել՝ 8․3%-ով, իսկ 2025թ․ փետրվարի համեմատ՝ 17․1%-ով։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի մարտի դրությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմում է  ֏333,250 դրամ:

Շոշափելի աճ դատապարտվածների թվաքանակում: 2024թ. դատապարտվածների թիվը  կազմել է 6,179 մարդ` 2023թ․ համեմատ աճելով շուրջ 2 անգամ։ Ընդ որում՝ միայն Երևանում դատապարտվածների թիվը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 84%-ով՝ կազմելով 1,503 մարդ։

Եվ վերջում՝ ծխախոտի արտադրությանը վերաբերող  խստացումների  մասին: Ազգային ժողովից են հիշեցնում, որ արդեն ուժի մեջ է օրենքը, ըստ որի՝ նախորդ տարվա իրենց ամբողջ հասույթի շուրջ մեկ տոկոսը ստիպված կլինեն վճարել  այն տնտեսվարողները, ովքեր ծխախոտի տուփի վրա  չեն տեղադրի ծխելու հետևանքների մասին զգուշացնող գրաֆիկական պատկերներ։

Աղբյուրը՝  banksnews.am