ՄՊՀ նախագահը ներկայացրել է պետգնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ՀՀ փորձը

ՄՊՀ նախագահը ներկայացրել է պետգնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ՀՀ փորձը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը  Էդինբուրգում մասնակցել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խթանելով բարեխիղճ մրցակցությունը պետական գնումների գործընթացում» պանելային քննարկմանը։

Քննարկմանը մասնակցել են Իսպանիայի, Չեխիայի, Կոստա Ռիկայի, Լիտվայի մրցակցային մարմինների ներկայացուցիչները։

ՄՊՀ նախագահը  ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հանձնաժողովի գործիքակազմը ու փորձառությունը։ Նա նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմինը ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ ներկայումս մշակում է արհեստական բանականության գործիքների ներդրման միջոցով պետական գնումներում հակամրցակցային գործելակերպի բացահայտման թվային համակարգ, որը պետական գնումների համակարգը կդարձնի ավելի թափանցիկ և արդար։

Նշենք, որ ՄՊՀ-ն Մրցակցության միջազգային ցանցին անդամակցում է 2001 թվականից: Կազմակերպությունը կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում: