Դադարեցվել է Արարատի մարզի Արարատ բնակավայրի գազամատակարարումը

Դադարեցվել է Արարատի մարզի Արարատ բնակավայրի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է՝ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ից, դադարեցվել է Արարատի մարզի Արարատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը ժամը 15:00-ն է։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։