Չեղարկե'ք մեր անունով ձևակերպված կեղծ վարկերը. Ցուցարարները հակակոռուպցիոնի դիմաց են

Ֆինանսական զեղծարարությունների  զոհ  դարձած քաղաքացիները պահանջում են չեղարկել իրենց անուններով ձևակերպված կեղծ վարկերը։ Ցուցարարները հակակոռուպցիոնի դիմաց են։

Մի քանի օր առաջ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև Կենտրոնական Բանկի շենքի դիմաց՝ հանդիպում  պահանջելով ԿԲ պաշտոնատար անձի հետ։ Սակայն, որևէ պաշտոնյա նրանց չէր ընդունել։

Բողոքի մասնակիցները ակցիան շարունակել էին  նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ մոտ։