Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

Մայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։

Երևանում մայիսի 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին  կնվազի ևս 6 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 14-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        31.5°C (1921թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա              1.8°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       17.4°C