Շիրակի մարզի Ազատան բնակավայրի վարչական տարածքում իրականացվել է ծառատունկ

Շիրակի մարզի Ազատան բնակավայրի վարչական տարածքում իրականացվել է ծառատունկ
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների կառուցման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ազատան բնակավայրի վարչական տարածքում իրականացվել է ծառատունկ։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Տնկվել է մոտ 3000 ծառ։ Ճանապարհի կառուցման նպատակով հատված 1 ծառի փոխարեն, ըստ ծրագրի բնապահպանական կառավարման պլանի պահանջների, շինարարությունն իրականացնող կազմակերպությունը պետք է տնկի 10 ծառ։
Տնկվել են դեկորատիվ ծառատեսակներ՝ կեչի, թխկի, բարդի, սոճի, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ խնձորենի, սալորենի, տանձենի։
Նշենք, որ համայնքները ևս մեծ աջակցություն և մասնակցություն են ունեցել ծրագրի շրջանակներում իրականացված ծառատունկին։