Տեղի է ունեցել 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Տեղի է ունեցել 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսի 13-ին տեղի է ունեցել 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 105 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.6984%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.60% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: