Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 15-ին` 10:30-ից մինչև մայիսի 16-ը, 10:30-ն կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական տարածքի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: