Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից երեքը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ:
Ըստ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի՝ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։