Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մոսկովյան փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես, Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:
Հանրային տրանսպորտի երթուղիների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան - Նալբանդյան - Իսահակյան - Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան - Մոսկովյան - Աբովյան փողոցներ հետագծով:
Ինչպես նաև Խանջյան - Նալբանդյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց: