Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է «Ձկնաբուծությունը Հայաստանում. 2025 թվականին» խորագրով աշխատաժողովին

2025 թվականի մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի տարածքում գտնվող Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարանում մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի, ինչպես նաև Alltech Coppens ընկերության Alltech Coppens Aqua Centre գիտահետազոտական կենտրոնի համագործակցությամբ, կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ, կազմակերպված «Ձկնաբուծությունը Հայաստանում. 2025 թվականին» խորագրով աշխատաժողովին։
Միջոցառումն ուղեկցվել է նաև Սևանի իշխանի մանրաձկան՝ Սևանա լճի էկոհամակարգ բացթողնման արարողությամբ։
Այդ օրը Սևանա լճի էկոհամակարգ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 23,8 գրամ կշռող շուրջ 36 000 մանրաձուկ :
Մանրաձկան բացթողնման գործընթացին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի կողմից ձևավորված մանրաձկան բացթողնման գործընթացները համակարգող աշխատանքային խմբի անդամները, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։