Դավիթ Առուշանյանն ու Արման Սարիբեկյանը եղել են Մարալիկի բամբակամանվածքային գործարանում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Մարալիկ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ նախօրեին եղել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանում։
Մարզպետը շրջայց է կատարել ֆաբրիկայում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։ Արտադրությունը ներկայացնելու ընթացքում ղեկավար Գևորգ Գասպարյանը տեղեկացրել է, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրում է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործում է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։
Գևորգ Գասպարյանը մարզպետի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը գործունեություն է ծավալում ոչ որպես դասական թելերի արտադրությամբ զբաղվող կառույց, այլ հիմնական շեշտը դրվում է կանաչ արդյունաբերության վրա, ներկայումս ընկերությունը վերամշակում է այլ տեքստիլ արտադրություններից առաջացող թաափոնները՝ նոր կյանք տալուվ մանրաթելերին՝ արդյունքում տնտեսվում է ոչ միայն նոր արտադրվող բամբակը, այլ նոր բամաբակի արտադրության մեջ կիրառվող քիմիկատները, հետագայում նաև թելերից պատրաստվում են կտորներ, որոնք չեն ներկվում և քիմիական նյութերը չեն ախտոտում բնությունը։ Ընկերության արտադրանքը ներկայումս արտահանվում է ՌԴ, Ուզբեկստան։
Դավիթ Առուշանյանը կարևորել է տնտեսվարողի գործունեությունը, որը ոչ միայն տեքստիլ արդյունաբերության աճի առումով է կարևոր, այլ նաև տեղում աշխատատեղերի ստեղծման։
Նշենք, որ ընկերությունը նաև էլեկտրաէներգիան ստանում է 100% վերականգնվող աղբյուրներից՝ արևային կայան և հիդրոէլեկտրոկայան։ Ներկայումս ընկերությունը վերանորոգում է շուրջ 11500 քառակուսի մետր տարածք, որտեղ գործունեություն է ծավալելու գործընկեր տեքստիլ կազմակերպություն։ Ինչպես նաև էներգիայի ավելացող պահանջմունքի բավարարման համար՝ Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն ներկայումս ստացել է նոր Ջրօգտագործան թույլտվություն՝ Արթիկ 2 ՀԷԿ-ի կառուցման համար, որի արտադրած հոսանքը ևս նախատեսվում է օգտագործել Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի արտադրության պահանջարկը բավարարելու նպատակին։