Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2.5%-ով

Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2.5%-ով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին գործազրկության մակարդակը նվազել է 2.5%-ով՝ 2023 թվականի ցուցանիշի համեմատ և կազմել է 13.9%։

2024-ին աշխատուժն ավելացել է 1.5%-ով՝ հասնելով 54.8%, իսկ աշխատունակության մակարդակը՝ 2.6%-ով՝ կազմելով 47.1%։

Աշխատունակության մակարդակը բարձրացել է թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում՝ համապատասխանաբար 3.1%-ով և 1.9%-ով՝ կազմելով 48.5% և 45.3%։

Միևնույն ժամանակ, ըստ ծառայության զեկույցի՝ 2024 թվականին վարձու աշխատողների բաժինը ընդհանուր զբաղվածների մեջ կազմել է 68.5%, ինչը 0.5 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում գործազրկության մակարդակը քաղաքային բնակավայրերում նվազել է 3.2%, իսկ գյուղականներում՝ 1.4%։

Գործազրկության մակարդակը ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, քան կանանց։ 2024 թվականին այս ցուցանիշը նվազել է կանանց շրջանում 2.8%, իսկ տղամարդկանց մոտ 2.2%։